четверг, 9 февраля 2012 г.

Ամերիկյան շուկայում iPhone-ն առաջ է անցել Android-ից


iPhone-ի եռամսյակային վաճառքի ռեկորդային ցուցանիշները Apple-ին թույլ են տվել լինել սմարթֆոնների ամերիկյան շուկայի առաջատարը` մի քիչ հետ թողնելով Google Android օպերացիոն համակարգի վրա աշխատող մրցակից սարքավորումներին: Այս մասին հայտնել է Reaters գործակալությունը` վկայակոչելով Kantar Worldpanel ComTech հետազոտական ընկերությանը: 

Համաձայն ընկերության վիճակագրության՝ 2011 թվականի չորրորդ եռամսյակում ամերիկյան շուկայում iPhone-ի բաժինը կազմել է 44.9 տոկոս, որը նախրոդ տարվա համեմատ կրկնակի ավելի է:

Android սմարթֆոնների բաժինը հաշվետու ժամանակահատվածում 44.8 տոկոս էր. մեկ տարի առաջ այս սմարթֆոնները վերահսկում էին շուկայի մոտ կեսը: 

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2011 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտված ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակում Apple-ը վաճառել է 37,04 միլիոն iPhone, որը նոր ռեկորդ էր, քանի որ նախորդ տարվա համեմատ կրկնակի բարելավել է ցուցանիշները:

Հաշվետու ժամանակահատվածի համար առանցքային էր iPhone 4S սմարթֆոնների վաճառքը, որը ԱՄՆ և մի շարք երկրների շուկաներում է հայտնվել 2011 թվականի հոկտեմբերի 14-ից: 

Որոշ ոչ պաշտոնական տվյալների համաձայն, iPhone սմարթֆոնների հաջորդ մոդելը` արդեն վեցերորդ սերունդը, շուկայում է հայտնվելու ընթացիկ տարվա աշնանը: Վերլուծաբանները կանխատեսում են, որ Apple-ը կարողանալու է ընթացիկ տարում վաճառել 140 միլիոն iPhone:

0 ՄԵԿԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
;