среда, 8 февраля 2012 г.

Microsoft-ը Windows 8-ից հեռացնում է Start կոճակը



Microsoft-ի Windows 8-ում չի լինի ամենակարևոր կոճակներից մեկը` Start–ը, որն առաջին անգամ ներկայացվել էր Windows 95-ում և այնուհետև դարձել ընկերության խորհրդանշական կոճակներից մեկը:

Daily Mail-ը գրում է, որ կոճակն օգտագործվում էր որպես մի միջոց, որով հնարավոր էր միանգամից մուտք գործել ծրագրի մեջ, տեսնել բոլոր փաստաթղթերը և ֆայլերը: Բայց Windows 8-ից այն ամբողջապես հեռացված է:
Այս մասին հայտնում է տեխնիկական աշխարհի մասին նորություններ ներկայացնող The Verge կայքը, որը կարողացել է ձեռք բերել լուսանկարներ, որտեղ պատկերված է Windows 8-ի էկրանը:
Microsoft-ը, սակայն, դեռ չի հայտնել, թե երբ է հանրությանը ներկայացվելու նոր համակարգը:

0 ՄԵԿԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
;