четверг, 9 февраля 2012 г.

Սոցիալական ցանցերն օգտակար են առողջության համար


Օգտատերերի շրջանում արված հոգեբանական հետազոտության համաձայն՝ Facebook-ը և այլ սոցիալական ցանցեր կարող են իրականում օգտակար լինել առողջության համար:

Ըստ Daily Mail-ի՝ հետազոտողները պարզել են, որ սոցիալական ցանցը կարող է հանգստացնել սրտի արագ աշխատանքը, լարվածությունը և թեթևացնել սթրեսը:

Ամերիկացի և իտալացի գիտնականների իրականացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ սոցիալական ցանցերում տարբեր մարդկանց հետ շփվելը դրական ազդեցութուն է ունենում մարմնի և մտքի վրա: Սա կարող է բացատրել այն հանգամանքը, որ սոցիալական ցանցերն այդքան մեծ ժողովրդականություն են վայելում:

Միլանի համալսարանի գիտնականների ուսումնասիրությանը մասնակցել են 19-25 տարեկան 30 ուսանողներ, որոնց զգայական վիճակը ստուգող մի քանի անալիզներից հետո նրանց երեք րոպեանոց վարժություն են առաջարկել: Մի դեպքում նրանք պետք է նայեին բնանկարների, մյուս դեպքում հնարավորություն ունեին շփվել սոցիալական ցանցի իրենց ընկերների հետ և երրորոդ դեպքում պետք է լուծեին մաթեմատիկական բարդ խնդիր:

Պարզ է, որ առաջին դեպքում ուսանողները մեծ հանգստություն են զգացել, իսկ վերջինի դեպքում շատ լարվել են: Բայց Facebook-ը հետաքրքիր դրական զգացումներ է առաջացրել` ուսանողներին ուրախ տրամադրություն հաղորդելով, ինչը լավ է ազդում սրտի աշխատանքի վրա:


0 ՄԵԿԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
;