воскресенье, 5 февраля 2012 г.

Ամանորի նախաշեմին ամբողջ աշխարհում ներբեռնվել է 1 միլիարդից ավելի հավելված



Աշխարհի բոլոր ծագերից օգտատերերը դեկտեմբերի 25-31-ը ընկած ժամանակահատվածում ներբեռնել են ավելի քան 1,2 միլիարդ հավելված iOS և Android-ի համար: Ինչպես հայտնում է Flurry հետազոտական ընկերությունը, 242 միլիոն ներբեռնում իրականացվել է միայն կաթոլիկ աշխարհի Սուրբ Ծնունդի օրը` դեկտեմբերի 25-ին:

Ներբեռնված հավելվածների մոտ կեսը իրականացվել է ԱՄՆ-ում` 509 միլիոն: Երկրորդ հորիզոնականում է Չինաստանը` 99 միլիոն, իսկ երրորդում հայտնվել է Մեծ Բրիտանիան, որտեղ օգտատերերը նեբեռնել են 81 միլիոն ծրագիր:

Հետազոտական ընկերությունը նշում է, որ օգտատերերի ակտիվությունը տարվա վերջին շաբաթվա ընթացքում նորմայից բարձր է եղել 60 տոկոսով: Այսպես, դեկտեմբերի առաջին կեսին մեկ շաբաթվա ընթացքում օգտատերերը միջինը ներբեռնում էին մոտ 0,75 միլիարդ հավելված:

Հետազոտության տվյալների համաձայն` Ամանորի նախաշեմին ակտիվացվել են ռեկորդային թվով սարքավորումներ, որոնք աշխատում են iOS և Android համակարգերի վրա` մոտ 20 միլիոն:

Բջջային հավելվածների Android Market խանութը, որը պատկանում է Google ընկերությանը, բացվել է 2008 թվականին: Դեկտեմբերի սկզբին ընկերությունը հայտարարել էր, որ խանութի գոյության պատմության ընթացքում օգտատերերը ներբեռնել են ավելի քան 10 միլիարդ տարբեր ծրագրեր: Apple ընկերությանը պատկանող App Store խանութից դեկտեմբերի վերջին ներբեռնվել է ավելի քան 20 միլիարդ հավելված: 


0 ՄԵԿԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
;