воскресенье, 5 февраля 2012 г.

Բրազիլիան առաջ է անցել Մեծ Բրիտանիայի տնտեսությունից



Բրազիլիան տնտեսության ծավալով աշխարհում զբաղեցնում է վեցերորդ տեղը` շրջանցելով Մեծ Բրիտանիային: Այս մասին հայտնում է The Guardian-ը, հղում կատարելով տնտեսական և բիզնես-հետազոտությունների կենտրոնի տվյալները (CEBR):

Տնտեսագետները պարզել են, որ Լատինական Ամերիկայի խոշորագույն տնտեսությունը մեծ շահույթ է ստացել ասիական երկրների` առաջին հերթին Չինաստանի նշանակալի աճի հետևանքով: Վերջին տարիներին Բրազիլիան մեծացրել է Ասիա արտահանումը, մինչդեռ Մեծ Բրիտանիան ապրել է բանկային ճգնաժամ, գործազրկության աճ և ռեցեսիա:

CEBR կանխատեսումներով, տասը տարի անց Մեծ Բրիտանիան աշխարհի խոշորագույն տնտեսությունների ցուցակում զբաղեցնելու է ութերորդ հորիզոնականը: Ընդ որում՝ ցուցակում իրենց դիրքերը ամրապնդելու են Ռուսաստանը և Հնդկաստանը: Ռուսաստանը չորրորդ հորիզոնականն է զբաղեցնելու Եվրոպա և ասիական երկրներ նավթի և գազի մատակարարման հաշվին, իսկ Հնդկաստանը հինգերորդ հորիզոնականում կհայտնվի ՏՏ և ինժեներական ոլորտներում անձնակազմի որակավորման աճի հաշվին:

The Guardian-ը նշում է, որ Լոնդոնի համար միակ մխիթարանքն այն է, որ Ֆրանսիան իր դիրքն ավելի արագ է զիջելու, քան Մեծ Բրիտանիան: 2020 թվականին CEBR-ի կանխատեսումներով, Ֆրանսիայի տնտեսությունը հայտնվելու է իններորդ հորիզոնականում, իսկ Գերմանիայինը` յոթերորդ:

Ներկայումս աշխարհի խոշորագույն տնտեսությունը շարունակում է մնալ ԱՄՆ-ը: Նրան հաջորդում են Չինաստանը, Ճապոնիան, Գերմանիան և Ֆրանսիան: 


0 ՄԵԿԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
;