воскресенье, 5 февраля 2012 г.

Նարնջի հյութի գինը ռեկորդային բարձրացել է



Նարնջի հյութի գինը բորսաներում վերջին 34 տարիների ընթացքում հասել է ռեկորդային թվի այն բանից հետո, երբ ԱՄՆ սննդի որակի վերահսկման գլխավոր կարգավորիչը որոշեց արգելել Բրազիլիայից հյութի և մրգերի ներմուծումը, քանի որ արտադրման ժամանակ օգտագործվում են ֆունգիցիդներ: 

Ինչպես հաղորդում է Financial Times թերթը, ICE Futures բորսայում նարնջի հյութի գինը երեքշաբթի բարձրացել է միանգամից 9,7%-ով՝ հասնելով 2.1275 դոլարի (մեկ ֆունտի համար), ինչը ռեկորդային թիվ է համարվում 1977 թվից հետո: 

Տարվա սկզբից նյույորքյան բորսաներում հյութի գինը բարձրացել է 26%-ով: 

Հյութի շուկայում իրավիճակը վատանում է՝ կապված այն հանգամանքի հետ, որ իշխանությունների կողմից նախատեսված էմբարգոն դրվում է ոչ բարենպաստ եղանակի՝ ձմռանը, երբ ԱՄՆ հարավում նարնջի այգիները ցրտահարված են և քիչ բերք են տալիս: 

Թերթի մասնագետները ենթադրում են, որ մոտ ապագայում ԱՄՆ կարգավորիչներն ամբողջական արգելք կդնեն Բրազիլիայից ներկրվող նարնջի և դրա հյութի վրա: Բրազիլիլիայի բաժինը նարնջի հյութի համաշխարհային շուկայում կազմում է 60%: 

0 ՄԵԿԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
;