воскресенье, 5 февраля 2012 г.

Google-ը մեր մասին ամեն ինչ չէ, որ ճիշտ գիտի



Երբեմն ասում են, որ Google-ն ավելի լավ գիտի, թե մենք ինչ ենք սիրում, քան մեր մտերիմ ընկերը կամ զուգընկերը: Այժմ որոնողական համակարգերի հսկան բացահայտում է, թե ինչպես կարելի է պարզել, թե օգտատիրոջ մասին ինչ տեղեկություններ է հավաքել կայքը:

Բայց, ինչպես հաղորդում է Daily Mail-ը, ըստ երևույթին, Google-ի ենթադրություններն իր օգտատերերի մասին ոչ միշտ են ճիշտ: Մարդիկ, ովքեր փորձել են պարզել, թե կայքի տվյալներով այլ մարդիկ ինչ պատկերացում կկազմեն իրենց մասին, զարմանքով բացահայտել են, որ իրենց տարիքի և սեռի մասին տեղեկությունները սխալ են:

Այնուամենայնիվ, այն որ ընկերությունն իսկապես շատ է աշխատում իր 350 միլիոն օգտատերերի մասին տեղեկություններ պահելու վրա, ավելի մեծ լարվածություն է մտցնում գաղտնիության վերաբերյալ բանավեճում, հատկապես այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարեց, որ պատրաստվում է հետևել իր օգտատերերին բոլոր կայքերի միջոցով` անգամ YouTube-ի:

Google-ի կողմից առաջարկած տեղեկություններն անձի մասին ներառում են նրա հետաքրքրությունները, ինչպես նաև՝ սեռը և տարիքը: Այս տեղեկությունները հավաքվում են հիմնված այն բանի վրա, թե օգտատերն ինչ կայքեր է այցելում:

Բայց տարիքն ու սեռը որոշվում են կայքի այլ օգտատերերի կողմից, ովքեր այցելել են նույն կայքերը, ինչը որ դուք, այդ պատճառով էլ սա սխալների պատճառ է հանդիսանում:


0 ՄԵԿԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
;