воскресенье, 5 февраля 2012 г.

Angry Birds–ը մյուս ամիս կհայտնվի Facebook-ում



Վալենտինի օրվա ընթացքում Facebook սոցիալական ցանցի օգտատերերն, անշուշտ, կհայտնվեն սիրո և ատելության յուրահատուկ խառը մթնոլորտում, բայց այս տարի բարկությունը մի փոքր ավելի շատ կլինի, քանի որ Angry Birds–ը կհայտնվի սոցիալական ցանցում:

Digital Trneds-ը հաղորդում է, որ Rovio ընկերությունը պատրաստվում է խաղը ներկայացնել սոցիալական ցանցում մյուս ամիս հենց այն օրը, երբ օգտատերերի մեծ մասը կա՛մ ուրախանում են, կա՛մ բողոքում են փետրվարի 14-ի տոնի կապակցությամբ։

Բացի Facebook-ից, ընկերությունը նաև պատրաստվում է խաղը դարձնել Samsung-ի բոլոր նոր Smart TV-ների անբաժանելի մասը: iPad-ում ունեցած իր հաջողությունից հետո խաղը կհայտնվի նաև մարդկանց հեռախոսներում, հեռուստացույցներում և այլ պլատֆորմներում:

0 ՄԵԿԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
;