воскресенье, 5 февраля 2012 г.

Ինչպես է Google-ի որոնման համակարգը փոխվել ժամանակի ընթացքում



Մի քանի շաբաթ առաջ Google ընկերությունը ներկայացրեց իր որոնման համակարգի նոր փոփոխությունը, որը թույլ է տալիս արդյունքներ ստանալ նաև ընկերության սոցիալական ցանցից, եթե համացանցից օգտվողը հանդիսանում է նաև ընկերության սոցիալական ցանցի օգտատեր: Այս քայլը, ինչպես բազմիցս հաղորդվել է, առաջացրել է մրցակից ընկերությունների վրդովմունքը:

Բայց սա իրականում միայն մեկն է այն բազում փոփոխություններից, որը համակարգն անցել է ստեղծումից հետո:
SFGate-ը գրում է, որ նախկինում այն պարզ որոնման համակարգ էր, որի նպատակն էր տրամադրել ամենակարևոր տեղեկությունը և ձեզ տանել հենց ձեզ հարկավոր ուղով, իսկ այժմ այն վերածվել է համացանցային ծառայությունների ընդհանուր մի խմբի: Հիմնական նպատակը դեռևս օգտատերերին օգտակար տեղեկությունները տրամադրելն է:
2001 թվականի սեպտեմբերի 11-ին ընկերությունը սկսեց ահաբեկչական պատմությունների վերաբերյալ հղումներ տեղադրել՝ լուրերի հետ միասին: Ընկերությունում այս նորամուծությունը միանշանակ չընդունվեց, քանի որ մարդիկ կարծում էին, թե ընկերությունը շատ է հեռանում իր հիմնական նպատակից:


0 ՄԵԿԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
;