вторник, 7 февраля 2012 г.

Հնդկաստանում դատարանը ստիպել է Google-ին և Facebook-ին հեռացնել կոնտենտի մի մասը


Google և Facebook ինտերնետ-հսկաները ստիպված են եղել հնդկական դոմեններից ջնջել կոնտենտի մի մասը այն բանից հետո, երբ տեղի դատարանը սպառնացել է արգելափակել նրանց ծառայությունները Հնդկաստանի օգտատերերի համար: 

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Հնդկաստանի դատարանը վճռել է, որ Google-ը, Facebook-ը և ևս 19 ինտերնետ-ընկերությունները պետք է մշակեն մի մեխանիզմ, որը կհետևի և անհրաժեշտության դեպքում կհեռացնի իսլամի, հուդայականության, քրիստոնեության և մյուս կրոնների համար վիրավորական կոնտենտը: Դատական գործընթացն սկսվել է այն բանից հետո, երբ ինտերնետ ընկերությունները բողոք են ստացել իրենց կայքերում վիրավորական արտահայտությունների առկայության մասին: Դատական հայց են ներկայացրել գիտնական-կրոնագետ, մուֆթի Այջազ Արշադ Քազմը և լրագրող Վինայ Ռեյը: 

Դատարանի որոշումը հիմնվում է Հնդկաստանում անցյալ տարի ընդունված օրենքի վրա, որի համաձայն՝ իշխանությունները կարող են պահանջել ինտերնետ ընկերություններին հեռացնել վիրավորական կոնտենտը բողոք ստանալուց հետո 36 ժամվա ընթացքում: Տվյալ դեպքում դատարանը պահանջել է ոչ միայն հեռացնել կոնտենտը, այլև մեխանիզմ մշակել այն արգելափակելու համար և կատարվածի շուրջը հաշվետվություն ներկայացնել երկու շաբաթ հետո: 

«Մենք ուսումնասիրել և արգելափակել են պահանջված կոնտենտը Google որոնողականից, YouTube վիդեոհոսթինգից և Blogger բլոգ վարելու հոսթինգից»,- հայտարարել է Հնդկաստանում Google-ի ներկայացուցիչը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ կոնտենտ է արգելափակվել: 

Հնդկաստանում, որտեղ բնակչությունը հասնում է 1.2 մլրդ-ի, միայն յուրաքանչյուր 10-րդ քաղաքացին է օգտվում համացանցից: Այնուամենայնիվ, Հնդկաստանը համարվում է աշխարհի երրորդ շուկան Չինաստանից և ԱՄՆ-ից հետո: Փորձագետների կանխատեսումներով՝ Հնդկաստանում համացանցից օգտվողների թիվը առաջիկա 3 տարում կհասնի 300 մլն-ի: 

0 ՄԵԿԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
;