понедельник, 13 февраля 2012 г.

Ամերիկացին սպանել է իր աղջկան Facebook-ից ջնջած ընկերներին


Ամերիկայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել այն տղամարդու նկատմամբ, որը գնդակահարել է մի ամուսնական զույգի այն բանի պատճառով, որ զույգը Facebook սոցցանցում հեռացրել է իր 30-ամյա աղջկան: Այս մասին հաղորդում է CBS News հեռուստաալիքը: 

60-ամյա Մարվին Պոտերը որոշել է հաշվեհարդար տեսնել իր աղջկան նեղացնողների հետ, որը բավական ծանր է տարել սոցացանցերին շատ բնորոշ մի իրավիճակ` երիտասարդ զույգը աղջկան հեռացրել է իրենց ընկերների շարքից: 

Պոտերը մեկ անգամ չէ, որ փորձել է «ի սրտե խոսել» Բիլի Փեյն Կրտսերի և նրա զուգընկերուհու` Ջին Հեյվորտի հետ, սակայն նրան թվացել է` իր սպառնալիքները արդյունք չեն տվել: Այդ ժամանակ ամերիկացին որոշել է դիմել զենքի օգնությանը:

Հունվարին վերջին օրը նա հերթական անգամ եկել է Փեյնի ու Հեյվորտի մոտ ու գնդակահարել նրանց: Վերջիններիս մարմինները հայտնաբերել է նրանց մտերիմներից մեկը, որը տանը հայտնաբերել է նաև սպանվածների 8-ամսական երեխային, որին մարդասպանը ձեռք չի տվել: Երեխան եղել է մոր ձեռքերին:

Մարվինի հետ ոստիկանությունը ձերբակալել է նաև 38-ամյա մի տղամարդու, որը, ըստ հետաքննող մարմինների, նույպես առնչություն ունի սպանությանը: 

0 ՄԵԿԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
;