суббота, 11 февраля 2012 г.

Սխալ արտահայտություններ...




Երբեմն մենք անում ենք արտահայտություններ,որոնք ի սկզբանե սխալ են և չգիտես ինչու մեզ այնքան վիրավորված ենք զգում,երբ ինչ-որ  մեկն ուղղում է մեզ…Ես այժմ չեմ խոսում գրական ու խոսակցական,ավելի ճիշտ մեր իսկ  շուրթերով այդ գրական հայերենը թուրքերեն ու ռուսերեն դարձրած հայերենի վերականգման և պարզ ու ճշգրիտ հայերեն խոսելու մասին,այլ արած այն արտահայտությունների մասին,որոնք բավականին սխալ են…

Այսպես օրինակ`դուք մեկ ակնոցին ասում եք ակնոցներ,բայց չէ’ որ ակնոցի ապակիներն են երկուսը,և’ ոչ թե ակնոցը:

 Իմ մայրիկս,քո ծնունդդ.եթե սկզբում կա <<իմ>>-ը,սխալ է ու ավելորդ գործածել վերջին ս-ն:Ճիշտ տարբերակն է` իմ մայրիկը,քո ծնունդը կամ էլ մայրիկս,ծնունդդ:

Երթուղային տաքսիներում ասում եք. <<Կանգառում պահեք>>,բայց հետաքրքիր է,ին՞չ եք դուք ամեն անգամ տալիս վարորդին,որ վերջինս էլ պահի:Կամ նույն արտահայտությունն անում եք մի այլ կերպ.<<Կանգառում կանգնեք>>:Ի՞սկ մտածել եք արդյոք,որ եթե կանգնի վարորդը,ինչպե՞ս է վարելու մեքենան:Այսպիսով`ճիշտ տարբերակն է.<<Կանգառում կանգնացրեք մեքենան>>:<<Էս մի հատ ստացեք>>…Ստանում են նվերը,հաճելի պահերը…Կարող եք ասել <<Վերցրեք վճարը(գումարը)>>:

Սխալ է մի շատ լավ բան շատ բարձր գնահատելու համար ասել <<ամենալավագույն>>:Ճիշտ տարբերակն ` ամենալավ կամ լավագույն է:
Սխալ է նաև շուտվանից,շուտուց բառերի օգտագործումը:Ճիշտ տարբերակը վաղուցն է:
Խուսափեք թուրքերեն բառեր օգտագործել:Թազա,յանի,շալվար,հայաթ,բազառ:Սրանք թուրքերեն բառեր են և դրանց համապատասխան հայերենները կան`նոր,իբրև,տաբատ,բակ,տոնավաճառ և կան նմանատիպ այլ բառեր:Եթե բառին ձայնավորով սկսվող բառ է հաջորդում,պետք է նրանից առաջ լինի ն:Օրինակ`ամռանն ուրախ է:
Այլևս չեմ կարողանում մտաբերել նման արտահայտություններ,բայց ամեն դեպքում վերհիշածս  արտահայտություններն իրենց ճշգրիտ տարբերակով կգրե մեկնաբանություններում,նույնն արեք և դուք:

0 ՄԵԿԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
;