суббота, 11 февраля 2012 г.

Apple-ի iPhone-ի բիզնեսն այժմ ավելի մեծ է, քան ամբողջ Microsoft-ը



Ըստ եկամուտների վերջին ցուցանիշների՝ Apple ընկերության iPhone-ների բիզնեսն այժմ ավելի մեծ է, քան ամբողջ Microsoft–ինը:
Daily Mail-ը գրում է, որ ընկերության սմարթֆոնների բաժինը մինչ դեկտեմբեր՝ մեկ եռամսյակում ունեցել է 24.4 միլիարդ դոլարի եկամուտ, մինչդեռ Microsoft–ը այդ նույն եռամսյակում ընդհանուր առմամբ ունեցել 20.9 միլիարդ դոլարի եկամուտ: Սրա մեջ մտնում են Xbox-ները, ինչպես նաև՝ Windows-ը, Microsoft Office–ը և Windows Phone-ը:
Microsoft-ի տվյալների համաձայն՝ նման եկամուտն անգամ համարվում է 5 տոկոսով աճ՝ անցած տարվա եկամտի համեմատ: Բայց, այնուամենայնիվ, Apple-ն առաջ է անցնում:
Apple-ը մեկ եռամսյակում վաճառել է 37.04 միլիոն iPhone և 15.43 iPad, որը կրկնակի ավել է անցած տարվա տվյալներից:

0 ՄԵԿԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
;