понедельник, 13 февраля 2012 г.

Ավանակին բռնաբարելու համար տուգանվել է 30 ԱՄՆ դոլարով




Զիմբաբվեցի տղամարդը բռնաբարել է ավանակին, որից հետո արդարացել է, նշելով, որ ինքը լրջորեն սիրահարվել է կենդանուն և սեռական ակտի ժամանակ իրեն ավանակ է զգացել։ «Ես կարծում եմ, ես ավանակ եմ, չգիտեմ, թե հետս ինչ պատահեց, բայց ես իսկապես սիրահարվել եմ այդ կենդանուն»,- ասել է 28-ամյա Սանդեյ Մոյոն։Այս մասին հաղորդում է WTF News-ը:
Մոյոն ձերբակալվել է նույն օրը Զվիշավանե քաղաքում, որը գտվում է Հարարեից 300կմ դեպի հարավ։
Այս տարօրինակ «սեռաքաղցության» համար նա տուգանվել է ընդամենը 30ԱՄՆ դոլարին համարժեք գումարով։ Իսկ տեղական դատարանը նրան հորհուրդ է տվել հոգեբույժի այցելել։

«Ժամանակակից զուգարան» սնվելու համար


Չինաստանում բացվել է նոր ռեստորան` «Ժամանակակից զուգարան» անվանումով: Այստեղ հաճախորդներին առաջարկում են նստել զուգարանակոնքին, իսկ անձեռոցիկների փոխարեն զուգարանի թուղթ է դրված սեղանին: Ավելին` սնունդը եւս մատուցվում է փոքրիկ զուգարանակոնքերում: Որքան էլ տարօրինակ է, բայց չինացիներից շատերին դուր է եկել նոր ռեստորանը, այստեղ սնվելը նրանց համար պարզապես զվարճանք է:
Ռեստորանի տերը կարծում է, որ զուգարանը բավականին հարմար վայր է սնվելու համար:

Հյուրանոց` ամուսնալուծվելու համար




Հոլանդիայում բացվել է մի հյուրանոց, որի հաճախորդներին առաջարկվում է ամուսնալուծվել երկու օրում:
Divorce Hotel-ում զույգերին առաջարկում են երկու օր քնել տարբեր սենյակներում, մի լավ մտածել, այնուհետև հանգստյան օրերին`շաբաթ կամ կիրակի, ամուսնալուծվել:Այս մասին գրում է Daily Mail-ը:
Հյուրանոցի տնօրինությունը զույգերին համապատասխան փաստաթուղթ է տալիս, որը հետո նրանք կարող են ներկայացնել դատարան:

Վովա Գասպարյանի ու Ալիկ Սարգսյանի խրախճանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ներկա և նախկին ոստիկանապետերը տժժում են Ծառուկյանի դստեր հարսանիքին



Facebook-ի մասին տեղյակ են անգամ 6 տարեկան երեխաները




Նոր հարցումների համաձայն՝ Facebook սոցիալական ցանցից օգտվում է Մեծ Բրիտանիայի 8-12 տարեկան երեխաների գրեթե կեսը` 44 տոկոսը, իսկ ԱՄՆ-ում` 39 տոկոսը: Երկու երկրներում 8 տարեկան երեխաների 23 տոկոսը նույնպես մուտք է գործում սոցիալական ցանց` խաղեր խաղալու նպատակով:

Daily Mail-ը գրում է, որ Facebook-ն արգելում է 13-ից ցածր տարիք ունեցող երեխաներին օգտվել ցանցից, բայց նրանց մեծ մասը ցանց է մուտք գործում սմարթֆոնների միջոցով, կամ օգտագործում է ծնողների` սոցիալական ցանցի էջերը:

Dubit ընկերության կողմից իրականացված հարցումների արդյունքում պարզվել է, որ անգամ 6 տարեկան երեխաների 66 տոկոսը տեղյակ է Facebook-ի մասին: Իսկ այն երեխաները, որոնք գրանցված չեն սոցիալական ցանցում, հիմնականում ասել են, որ գրանցված չեն, քանի որ իրենց թույլ չեն տալիս, այլ ոչ թե, որ իրենց դա չի հետաքրքրում:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
;